Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հեշտությամբ աշխատանք գտնելու հնարավորություն՝ երիտասարդներին

Հեշտությամբ աշխատանք գտնելու հնարավորություն՝ երիտասարդներին
04.11.2016 | 16:49

Նոյեմբերի 4-ին Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում (ԵՊԼՀ ) տեղի ունեցավ «Դասավանդում են բրյուսովականները» ծրագրի 3-րդ փուլի ամփոփումն ու հավաստագրերի հանձնման արարողությունը։

Ծրագրի շնորհիվ ուսանողները հնարավորություն ստացան շուրջ երեք ամիս անվճար հիմունքներով սովորել օտար լեզուներ: Այս տարի առաջին անգամ անգլերենից բացի դասավանդվել է նաև ռուսերեն և ֆրանսերեն՝ ուսանողների առաջարկով և պահանջարկով:
Եռամսյա անվճար դասընթացներ են անցել մոտ 250 ուսանողներ պետական և ոչ պետական բուհերից։ Նշենք, որ «Դասավանդում են բրյուսովականները» ծրագիրը նախաձեռնել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը։
ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ ծրագիրը մեծ արձագանք է ստացել. «Առաջին ծրագիրը ստացավ մեծ արձագանք, ուստի կարողացանք վերանայել այն ավելի մեծ թվով ուսանողների համար»:


Շնորհակալություն հայտնելով դասավանդողներին՝ պարոն Ավագյանը նշեց. «Դասավանդողների շնորհիվ կարողացանք պատշաճ մակարդակով իրականացնել այս ծրագիրը, քանի որ հենց նրանցից է կախված ծրագրի արդյունավետությունը: Այս երեք ամիսների ընթացքում մենք անընդհատ չափել ենք ուսանողների գոհունակությունը. նրանք ընթացող կրթական գործընթացներից միշտ գոհ են եղել: Այսօր էլ համապատասխան հավաստագրերն ենք հանձնում, որը վկայում է նրանց՝ լեզվի իմացության մասին»:
Ծրագիրը միջբուհական է և նպաստում է ուսանողների՝ լեզվի իմացության բարելավմանը. «Ամեն տարի ուզում ենք այդ հնարավորությունը տալ մեր ուսանողներին, քանի որ գնալով ավելի է կարևորվում օտար լեզուների իմացությունը, և շատ ուսանողներ, իրականում ցանկություն ունենալով, չեն կարողանում իրենց թույլ տալ գնալ լեզվի ուսուցման առանձին կուրսերի: Այս կուրսերն անվճար անցկացնում ենք բոլոր այն ուսանողների համար, ովքեր դրա կարիքն ունեն»:


Ծրագրի նպատակն է նաև ավելի հեշտ պայմաններ ստեղծել երիտասարդների համար աշխատանք գտնելու հարցում. «Աշխատանքի ընդունման համար ամեն տեղ պահանջվում է օտար լեզվի իմացություն, որոշակի ստաժ: Ե՛վ ստաժի խնդիրն ենք լուծում մեր կամավորական գրքույկների տրամադրման միջոցով, և՛ օտար լեզվի իմացության խնդիրը նման դասընթացների միջոցով: Շատ երիտասարդների մոտ դա ստացվել է, և նրանք աշխատանք են գտել»:


Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանը տեղեկացրեց, որ ծրագրի մասնակից ուսանողների ընտրությունը եղել է շատ խիստ: Կարևորելով ծրագիրը` տիկին Գասպարյանն ասաց. «Ուսանողական խորհուրդը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում, բայց այս մեկն առավել կարևորում եմ, քանի որ մեր ուսանողները կարողանում են իրենց ստացած գիտելիքներն օգտագործել և դեռ աշխատանքի չտեղավորված դրանք տարածել մեր երիտասարդության մեջ»:

Դիտվել է՝ 2318

Մեկնաբանություններ